««Իմ քայլին» խփելով դուք հեղափոխության հաղթանակի հեռանկարին եք խփում, տղերք». Վահագն Թևոսյան
Advertisement 1000 x 90

««Իմ քայլին» խփելով դուք հեղափոխության հաղթանակի հեռանկարին եք խփում, տղերք». Վահագն Թևոսյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանում հավասարակշռվածության, բալանսավորման թեզի ջատագովներին մի բան ա գցում թյուրիմացության մեջ: Դա էն մոլորությունն ա, որ հեղափոխությունն եղել-ավարտվել ա, ու արդեն վաղուց ժամանական ա սկսել քաղաքական դիսկուրս:

Մոլորություն ա, տղե՛րք: Ու վատ նորություն ունեմ բոլորիս համար: Հեղափոխությունը չի ավարտվել, հեղափոխությունը տևելու ա դեռ առնվազն երեք-չորս տարի: Ու դա լավագույն դեպքում, եթե «Իմ Քայլը» դաշինքը (միակ ռեալ մեծամասնություն կազմելու շանսն ունեցող հեղափոխական ուժը) էս ընտրություններում ջախջխիչ հաղթանակ տանի: Էս ընթացքում շատ եմ շփվել հասարակ մարդկանց հետ, նույնիսկ իրե՛նք են դա հասկանում:

Հասկանում են, որ հենց կոշտ էքսպրոպրիացիան ա վիշապ դառնալու առաջին քայլը, որ քանդված տնտեսությունը ինքն իրեն երկու օրում չի կառուցվում, որ խեղված արժեհամակարգը, որտեղ մարդիկ կամ միս են, կա մսավաճառ, շատ ծանր ա լինելու բուժելը ու որ էդ վակցինացիան պետք ա արվի աստիճանաբար, հետևողականորեն ու նուրբ: Իրենք պատրաստ են դրան, բայց դուք չգիտեմ ինչու՝ ոչ:

Ես էլ հասկանում եմ ձեր «մտահոգությունը»: Աչքը տեսածից ա վախենում, տառապանքը փորձ ա ունենում: Ոչինչ իդեալական չի: Ավելին՝ աքսիոմատիկ ա, որ անմեղ մարդ աշխարհում չկա, ուր մնաց իդեալական: Դուք էլ հեղափոխությունն արդեն դեմքերով եք տեսնում, ոչ թե գաղափարով: Բայց ուշադի՛ր նայեք, “Իմ քայլի” ցուցակի տրամաբանությունը հենց էն ա, որ ձեզնից յուրաքանչյուրը առնվազն մեկին գիտի, որի մասին վստահ ա՝ թույլ չի տալու, որ վիշապին սպանողը վիշապ դառնա:

Ես իմ հերթին գիտեմ տասնյակների: Ու անձամբ ինձ հենց է՛դ հանգամանքն ա ոգևորում ու խրախուսում: Կա՛ խորհրդարանում բալանս ապահովելու իրական հեռանկար հենց «Իմ քայլը» դաշինքի՛ միջողով: Ու չի լինելու հեղափոխության հաղթանակ՝ առանց ծանրակշիռ մանդատի: «Իմ քայլին» անհրաժե՛շտ ա ծանրակշիռ մանդատ: Ինչպես անհրաժեշտ էր հարյուր հազարների ներկայություն Հանրապետության Հրապարակում: Ու կուտ ա էն, որ դե մեկ ա «Իմ Քայլն» անցնելու ա, եկեք գնանք բալանսավորող ուժի ընտրենք: Դուք տենց թուլացնում եք հեղափոխության մանդատը: Դուք տենց ձեզ եք թուլացնում:

Նման նահանջ իմ լիբերալ սկզբունքներից ես անում եմ, երևի, առաջին անգամ, ու նման տեքստ ես էլ դժվար գրեմ, ասենք հինգ տարի հետո, նույնիսկ եթե «Իմ Քայլը» փայլուն կատարած լինի իր ուսերին դրված առաքելությունը: Ուղղակի հիմա, ու թող դա շատ մակերեսային չհնչի ձեր ականջին, «Իմ քայլին» խփելով դուք հեղափոխության հաղթանակի հեռանկարին եք խփում, տղերք: Այլ շահ ունեցող խփողներին հասկանում եմ, ձեզ՝ չէ: «Մտահոգություններդ» հասկանում եմ, բայց խփելներդ՝ չէ»:

Խորհրդարանում հավասարակշռվածության, բալանսավորման թեզի ջատագովներին մի բան ա գցում թյուրիմացության մեջ: Դա էն…

Gepostet von Vahagn Tevosyan am Mittwoch, 28. November 2018



Նման նյութեր