Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ամուսնացել Է 35-ամյա իսրայելացի երգչուհի եւ մոդել Դանիելա Պիկի հետ: Հարսանեկան արարողությունը տեղի Է ունեցել Լոս Անջելեսում: Այդ մասին հայտնել Է Daily Mail թերթը:
Տարանտինոն եւ Պիկը ծանոթացել են 2009 թվականին Իսրայելում, երբ ռեժիսորը երկիր Էր ժամանել, որպեսզի ներկայացնի իր «Անփառունակ վիժվածքները» ֆիլմը, նշում Է թերթը: Զույգի նշանադրությունը տեղի Է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում երեկույթի ժամանակ, որտեղ հյուրերի թվում ներկա Էին դերասաններ Բրյուս Ուիլիսը, Սամյուել Ջեքսոնը, դերասանուհիներ Ումա Թուրմանը եւ Դայան Քրյուգերը, ինչպես նաեւ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը: Պիկի հետ ամուսնությունը առաջինն Է 55-ամյա ռեժիսորի համար, որն ավելի վաղ ասել Էր, թե ընտանիքի եւ աշխատանքի միջեւ ընտրությունը կատարել Է կինեմատոգրաֆի օգտին:
Տորոնտինոն հայտնի Է դարձել 1994 թվականին «Քրեական ընթերցվածք» ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո, որում նա հանդես Է եկել որպես ռեժիսոր եւ սցենարի հեղինակ: Կինոժապավենը, որի բյուջեն կազմել Է 8 մլն դոլար, բերել Է 100 մլն դոլար շահույթ: Այն Կաննի փառատոնում ստացել Է գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», «Օսկար» մրցանակ՝ օրիգինալ սցենարի համար եւ մի շարք այլ կինոպարգեւներ: Հանդիսատեսների շրջանում ժողովրդականությունն են վայելել ռեժիսորի նաեւ այլ ֆիլմեր, որոնց թվում են «Սպանել Բիլին» (2003-2004 թթ.), «Ազատագրված Ջանգոն» (2012 թ.) եւ «Գարշելի ութնյակը» (2015 թ.) կինոնկարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: