Որևէ ձևով չարձագանքեցին. ինչու է Մշակույթի նախարարությունն անտեսել Վարդան Սմբատյանի հաղթանակը. asekose.am
Advertisement 1000 x 90

Որևէ ձևով չարձագանքեցին. ինչու է Մշակույթի նախարարությունն անտեսել Վարդան Սմբատյանի հաղթանակը. asekose.am

Հայ գրող, երգահան Վարդան Սմբատյան  հաղթել է «Ֆենիքս» մշակութային կենտրոնի և «Մոսկվայի մշակույթի տան» կազմակերպած պոեզիայի մրցույթում: Այս մասին երիտասարդ գրողը տեղեկացրել է Asekose.am-ին՝ նշելով, որ առաջին անգամն է, որ նման մրցույթում հաղթում է հայ մասնակիցը:

«Մրցույթին մասնակցելու գաղափարը եղել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարգարետ Ասլանյանինը: Մարգարետի թարգմանությամբ չորս ստեղծագործություն ուղարկվել է մրցույթին: Առաջին անգամ եմ մասնակցում նման մրցույթի, ավելի քան 15 պետություններ էին ներկայացված, նշեմ, որ այս մրցույթին մասնակցել եմ Երևանից, Մոսկվա չեմ մեկնել: Բավականին տաղանդավոր մասնակիցներ կային և հաղթանակը անակնկալ է եղել ինձ համար»,-նշեց Վարդանը:

Հավելենք, որ հաղթողին տրվել է հեղինակային գրքի ֆինանսավորում, «Манифест Москва»-ում, գրական տարբեր ժուռնալներում և թերթերում ստեղծագործությունների հրապարակման իրավունք և ամենամյա պեզիայի ժողովածուում տպագրվելու հնարավորություն։

Վարդան Սմբատյանը մտահոգություն հայտնեց, որ իր հաղթանակն անտեսվել է Հայաստանում, ավելին՝ Մշակույթի նախարարությունը որևէ ձևով չի արձագանքել:

«Միայն իմ ֆեյսբուքյան ընկերների ցանկում Մշակույթի նախարարության մի քանի աշխատակիցներ կան, ովքեր չէին կարող չտեսնել իմ հաղթանակը, սակայն, միևնույն է, որևէ ձևով չարձագանքեցին կամ չշնորհավորեցին»:

Հեղինակ՝ Ա. Գ

asekose.am