«Թողեք երեխան խաղա». փոքրիկ տղան խանգարել է Հռոմի պապին ելույթ ունենալ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Թողեք երեխան խաղա». փոքրիկ տղան խանգարել է Հռոմի պապին ելույթ ունենալ

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես է համր տղան խանգարում Հռոմի պապին ելույթ ունենալ:

Ֆիքսված կադրերում երևում է, որ երեխան բարձրանում է աստիճաններով, մոտենում հանդիսավոր հանդերձով կանգնած պահակին ու սկսում քաշքշել նրա հագուստը:

Վատիկանյան հսկայական դահլիճում ելույթ ունեցող Ֆրանցիսկոս պապը երեխայի արածին ժպիտով է հետևել ու ասել. «Թողեք երեխան խաղա»:

Այնուհետև փոքրիկը մոտեցել է Պապին ու սկսել նրա շուրջ վազվզել:

tert.am