Aravot.am-ը ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով առաջադրված Դավիթ Շահնազարյանին հարցրեց՝ դեկտեմբերի 9-ի հետ կապված տարբեր կանխատեսումներ են հնչում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրը պետք է լինի ՀՀԿ-ի քաղաքական մահվան օրը, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ այդ օրը անցյալի մնացորդների հուղարկավորության օրն է լինելու, դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք այդ օրվա հետ կապված:
Պարոն Շահնազարյանը պատասխանեց. «Գործող վարչախումբը բացարձակապես չունի որևէ քաղաքական բովանդակություն, ուստի նրան ոչինչ չի մնում անել, քան ողջ քարոզարշավն անցկացնել ընդդեմ ՀՀԿ-ի: Եվ այդպես էլ շարունակվում է: Որ օրը որ նա քչացրեց կամ դադարեցրեց իր այդ սև PR-ը, նշանակում է նա արդեն հասկացել է, որ մեծամասնություն վերցնելու չափազանց մեծ խնդիր ունի: Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ խրամատի մի կողմում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, մյուս կողմում, այսպես կոչված, հեղափոխականները: Խրամատ է, որի դիմաց կանգնած է մի ուժ և նրա արբանյակները, որոնք պայքարում են մեր պետականության դեմ, Արցախի դեմ, որոնք այնտեղից որոշել են պաքարել նաև այն ամեն ինչի դեմ, ինչը այս 30 տարում, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակումից հետո ստեղծվել է»:
Ամբողջությամբ՝ aravot.am