Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Բեռլինի հանրահայտ «Կոնցերտհաուս Բեռլին» համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին (դիրիժոր Էդուարդ Թոփչյան)` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին:
Այս մասին հայտնում է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Համերգին ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք` Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Հայ բռնցքամարտիկն ավելի վաղ նշել էր, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը: