Լոնդոնի «Արսենալը» Կիևի «Օլիմպիական» ստադիոնում Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում մրցեց «Վորսկլայի» հետ:
Ունայ Էմերիին այս խաղում վստահել էր երիտասարդներին, որոնք արդարացրին սպասելիքները: Լոնդոնցիները հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Սմիթ Ռոուն, Ուիլքոկը, ինչպես նաև Աարոն Ռեմսին, ով հստակ իրացրեց 11 մետրանոցը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին ու մնաց պահեստայինների նստարանին:
Խմբի մյուս խաղում «Սպորտինգը» 6:1 հաշվով հաղթեց «Ղարաբաղին»:
Այս խաղից հետ ԵԼ-ի E խմբում մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը
1. «Արսենալ» – 13 միավոր
2. «Սպորտինգ» – 10 միավոր
3. «Վորսկլա» – 3 միավոր
4. «Ղարաբաղ» – 3 միավոր