Ինսուլինային պոմպեր՝ ամենավտնագավոր բժշկական սարքե՞ր
Advertisement 1000 x 90

Ինսուլինային պոմպեր՝ ամենավտնագավոր բժշկական սարքե՞ր

Միացյալ Նահանգներում վերջին 10 տարիների ընթացքում ինսուլինային պոմպերը դարձել են ավելի քան 150,000 վնասվածքների և մահվան դեպքերի պատճառ: Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ առաջացրած խնդիրների և բարդությունների քանակով այդ սարքերը գերազանցում են մյուս բոլոր բժշկական սարքերին:

ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական վարչության վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ ինսուլինային պոմպերը և դրանց բաղադրիչները մեղավոր են մեծ քանակությամբ մահերի, վնասվածքների, խափանումների մեջ: Բժշկական փորձագետները և արտադրողները շատ հաճախ դրանում մեղադրում են պոմպերն օտագործողներին, որոնք իբրև թե վատ են պահպանում անհրաժեշտ կանոնները: Սակայն խափանումների թվով այս սարքը, որը մաշկի տակ տեղադրված հատուկ կատետերի միջոցով օրվա մեջ 24 ժամ օրգանիզմին ինսուլին է մատակարարում, կոնքազդրային հոդի մետաղական պրոթեզներից հետո, երկրորդ տեղն է զբաղեցնում:

1-ին տիպի շաքարախտով հիվանդները պետք է հավելյալ ինսուլին ստանան, քանի որ նրանց ենթաստամոքսային գեղձը չի արտադրում այդ նյութը: Ինսուլինային պոմպերը փոքր, համակարգչային սարքավորումներ են, որոնք կրկնում են նորմալ ենթաստամոքսային գեղձի գործողությունը:

Դրանք բաղկացած են երկու սարքից՝ պոմպից և ինֆուզիաների համար հավաքածուից: Այս սարքի աշխատանքի համար, օգտվողները պետք է խիստ հետևեն իրենց դիետային և ձեքռով կարգավորեն պոմպը:

Այս սարքերն արտադրվում են մեծահասակների և երեխաների համար: Շատ ընկերություններ պնդում են, որ այդ սարքերը բացարձակ անվտանգ են և օգնում են շաքարախտով հիվանդներին նորմալ կյանք վարել: Իսկ առաջացող խնդիրներում, նրանք որպես կանոն մեղադրում են հենց հիվանդներին, որոնք նրանց խոսքով չեն հետևում անհրաժեշտ կանոններին:

med.news.am