Շահեն Հարությունյնաը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդալով իմ պայքարի ընկերոջ բաց նամակը ուղղված ինձ՝ ամբողջովին վերհիշեցի պայքարիս բոլոր 5 տարիները։ Շատ ընկերներ ու բարեկամներ, գաղափարներ ու փորձատություններ ձեռք բերեցի այդ տարիների ընթացքում։ Տեսա ամենտեսակը՝ և՛ լավը, և՛ վատը։ Հայտնվեցի դատարանում, հիվանդանոցում։ Եվ ինչպես ընկերներս են հիշում ու ասում, 14 տարեկանից փողոցներից տուն չէի գնում և պայքարում էի նախորդ ռեժիմի դեմ։ Իսկ ոստիկանություններն էլ ինձնից անպակաս էին։ Հա իմիջայլոց։ Վաղը՝ նոյեմբերի 30֊ին Կենտրոնի դատարում իմ դատն է լինելու։
Տեսնենք համաներումն իմ վրա կտարածվի՞, վերջնականապես կազատվե՞մ նախորդ իշխանությունների կողմից դատապարտված լինելուց։
Անցնելով այս ամենի միջով՝ ես երբեք չուրացա ճշմարտությանը։ Ու հիմա առավել ևս։ Ես քաղաքական կոնյուկտուռային չեմ տրվելու, իմ լավ ընկեր։
Կհիշեն բոլոր իմ պայքարի ընկերներն, ովքեր այդ օրերին իմ հետ էին և միասին էինք պայքարում հանուն Արթուրի։ Եվ երբ ես հանեցի Արփինե Հովհաննսիյանի հրաժարականի պահանջը ու հիմնավորեցի թե ինչու, ինձ ոչ մեկ չասեց, Շահեն ինչու ես նման բան անում, քանի որ բոլորը կամ գոնե թվացյալ բոլորը հասկացել էին։
Այո՛, ինչպես նշել էի, Արփինե Հովհաննսյանը ունի իր մեղքի բաժինը, բայց բացառապես որպես իշխանություն։ Նրա իշխանության ժամանակ է մահացել Արթուր Սարգսյանը։ Արթուրը մահացավ հացադուլից հետո՝ հիվանդանոցում՝ անհայտ կամ գուցե լավ էլ հայտնի պատճառներով, որը մինչև այսօր էլ մնաց հանելուկային։
Այո՛, Արփինե Հովհաննիսյանն ասում էր, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։ Դա կարող ենք միասին, բոլորով քննադատել, ու նման բազմաթիվ ասվածներ։ Բայց անկախ ամենինչից, ձու գողացողին չի կարելի դատել նաև ձի գողանալու համար։
Արփի ջան, իմ մեջ ոչինչ չի փոխվել։ Գուցե դուք այդքան էլ լավ չեք ճանաչել իմ պարզախոս տեսակը, որ ոչինչ ինձ չի կարող խանգարել խոսելու համար ճշմարիտը։ Դրա համար էլ զարմանում ես, որ ասում եմ Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։
Եթե հանկարծ նման իրավիճակի առաջ կանգնենք, առաջինը դու ինձ կտեսնես փողոցում, նույն ցրտի ու բքին, նույմ մտորումների ու պայքարի մեջ։ Ես նույն Շահենն եմ, դուք ձեզնից ասեք ։)»:
Կարդալով իմ պայքարի ընկերոջ բաց նամակը ուղղված ինձ՝ ամբողջովին վերհիշեցի պայքարիս բոլոր 5 տարիները։ Շատ ընկերներ ու…
Gepostet von Shahen Harutyunyan am Donnerstag, 29. November 2018