Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառավարական հանրանավի վնասվածքի պատճառով կկարողանա Արգենտինա՝ G20-ի գագաթնաժողովին մեկնել արդեն սոսկ նոյեմբերի 30-ի առավոտյան: Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին:
Նա Մերկելին ուղեկցող լրագրողներին պատմել է, որ ներկայում պահուստային հանրանավով ուղիղ թռիչք Արգենտինա հնարավոր չէ: Մերկելը կգիշերի Քյոլնի հյուրանոցում: Առավոտյան նա, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը և պատվիրակության մի քանի անդամներ կմեկնեն Մադրիդ և այնտեղից կանոնավոր չվերթով՝ Բուենոս Այրես: Ըստ որում կանցլերն ստիպված կլինի բաց թողնել գագաթնաժողովի ծրագրի մի շարք կետեր: Նոյեմբերի 30-ին նրա համար, մասնավորապես, նախատեսված էր երկկողմ հանդիպում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Մերկելը կառավարական հանրանավի տեխնիկական արատի պատճառով հարկադրված է եղել դադարեցնել թռիչքն Արգենտինա: Կանցլերի թռիչքը տևել է ընդամենը շուրջ մեկ ժամ, երբ Նիդեռլանդների երկնքում անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ Գերմանիա: Airbus А340 Konrad Adenauer ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Քյոլնում:
Մինչդեռ պետությունների մի շարք ղեկավարներ արդեն ժամանել են Արգենտինայի մայրաքաղաք՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Նրանց թվում են՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի գահաժառնագ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: