Աստվածամուխ Սուրբ գեղարդը 1 օրով դուրս կբերվի գանձարանից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Աստվածամուխ Սուրբ գեղարդը 1 օրով դուրս կբերվի գանձարանից. armeniasputnik.am

Սուրբ Գեղարդը տաճար կբերվի պատարագի ընթացքում։

Դեկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ գեղարդը, և ժողովուրդը կկարողանա մասունքից բաշվող օրհնություն ստանալ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 1-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ գեղարդի ուխտի օր:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ գեղարդը:

Մայր Աթոռը հրավիրում է բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստանալու հրաշագործ Սուրբ Գեղարդից բաշխվող օրհնությունը:

Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին է:

12-րդ դարից մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը Սուրբ գեղարդը պահվել է Գեղարդավանքում: Իսկ հետո երբ արշավանքների ու ասպատակությունների հետևանքով վանքը վտանգի տակ է հայտնվել, որոշվել է այնտեղ պահվող սրբությունները տեղափոխել Սուրբ Էջմիածին: Այդ սրբություններից մեկն էլ Սուրբ գեղարդն է եղել:

1760-ական թվականներից մինչև այսօր Սուրբ գեղարդը պահվում է Մայր աթոռում, Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական ուշադրության և հոգածության ներքո, քանի որ գեղարդն այն երեք սրբություններից մեկն է, որով օրհնվում է հայոց եկեղեցու սրբալույս մյուռոնը:

armeniasputnik.am