
Նոյեմբերի 30-ին շուրջ 50 սև դելֆիններ են նետվել Նոր Զելանդիայի Չաթեմ արշիպելագի ափ և սատկել: Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:
Եվս շուրջ 40 կանթնասուններ են հայտնվել ափին, սակայն կարողացել են ինքնուրույն վերադառնալ օվկիանոս: Բացի դրանից, ցամաքում մնացած դելֆիններից մեկը, փրկարարների ժամանման պահին ողջ է եղել:
Հաշվի առնելով նրա անհուսալի վիճակը՝ որոշում է ընդունվել թունավորելով մեռցնել ծովային կենդանուն: Վերջին օրերին սա նման արդեն երրորդ միջադեպն է: Նոյեմբերի 28-ին մի սապատավոր կետ և շուրջ 30 սև դելֆիններ են ափ նետվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի Քրոաջինգոլոնգ ազգային բնայգու մոտ: Նոյեմբերի 26-ին գրեթե 150 սև դելֆիններ են ափ նետվել Նոր Զելանդիայի Ստյուարտ կղզում: