Ափսոս ես տեսնեի, ինքս խիստ նկատողություն կհայտարարեի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի 2013 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար մարզեր գործուղվելու հրամանի լուսանկարին, իսկ այդ ժամանակ կրթության և գիտության նախարար է եղել Արմեն Աշոտյանը:
«Որևէ նախարար որևէ ժամանակահատվածում պարտավորություն և անմիջական իրավունք չունի կարդալու կամ ծանոթանալու բոլոր բուհերի կամ դպրոցների բոլոր ռեկտորների և տնօրենների հրամանները: Եթե ես հայտնաբերած լինեի, կպատժեի հենց տեղում, ինչպես որ հենց այդ քարոզարշավի ժամանակ որոշ ռեկտորներ պատժվել են՝մասնավորապես ստանալով խիստ նկատողություններ: Դուք կարծո՞ւմ եք՝ հիմա նախարարը գիտի՞, թե իր ռեկտորները ինչ հրամաններ են ստորագրում»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am