Արդեն մի քանի օր ընթացող քարոզարշավը Հայաստանում առավել վատթարացրել է առանց այդ էլ հասարակության շրջանում եղած բևեռվածությունը: Ավելին՝ փորձ է կատարվում այստեղ եղած վատ մթնոլորտը արտահանել Արցախ:
Սպառնալիքներ, հորդորներ, հարցուպատասխան և իհարկե ոչ մի տեղ չտանող հայտարարություններ: Այն, ինչ ՀՀ-ում փորձ կատարվեց որակել Արցախի միջամտություն, իրականում Արցախի ազատագրական պայքարը պաշտպանելուն ուղղվածքայլ էր:
Ի՞նչ տեղի ունեցավ. նախ Արցախում հարգանք վայելող գեներալները արձագանքեցին Սասուն Միքայելյանի՝ ակհայտ անհաջող ձևակերպմանը, իսկ հետո Նիկոլ Փաշինյանի՝ կրկին ակնհայտ անհաջող ձևակերպման վերաբերյալ պարզաբանեցին, որ Արցախի նախագահների որդիները ծառայել են զինված ուժերում:
Այս ամենում իմ համար ամենակարևորը՝ Արցախի նախագահի սառնասիրտ, հավասարակշռված պահվածքն է, ով ամենից լավ է հասկանում նման իրավիճակներում հունից դուրս գալու և բերանից եկածն ասելու հետևանքները: