Ձայն, որը չի կարողանում ստել. այսպես են արտահայտվում ռուսաստանաբնակ հայազգի հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովայի մասին: Երեկ նրա էներգետիկ կատարումները լսելու հնարավորություն ունեցավ հայ հանդիսատեսը: Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ երգչուհու՝ «Երջանկության100 ժամ» խորագրով համերգային ծրագիրը: Tert.am Life-ը ներկա է եղել մենահամերգին ու ֆիքսել հետաքրքիր դրվագները:
Երևան ջան. այս բացականչությամբ երգչուհին բարձրացավ բեմ ու ողջունեց հանդիսատեսին. «Ես անչափ ուրախ եմ նորից տեսնել ձեզ: Որտեղ էլ, որ ապրես, եթե ծնվել ես այս քաղաքում, սիրտդ միշտ քեզ այստեղ է բերում: Միշտ այդպես է լինելու ու հենց դա է ճիշտը»,-ասաց երգչուհին:
Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ Մերաբովան կատարեց ինչպես համաշխարհային ջազի դասական գործեր, այնպես էլ Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Արմեն եւ Լեւոն Մերաբովների երգերը սեփական մեկնաբանությամբ:
Ամբողջությամբ՝ life.tert.am