
Ղազախստանի Աքթոբե քաղաքի դպրոցներից մեկում առաստաղի փլուզման հետևանքով տուժել է ինը աշակերտ:Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեխաները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից ութն ավելի ուշ դուրս են գրվել, իսկ մեկը հոսպիտալացվել է»,- հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչը: