«Հայ ժողովուրդը ոչ մի անգամ ճիշտ ընտրություն չի կատարել». Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

«Հայ ժողովուրդը ոչ մի անգամ ճիշտ ընտրություն չի կատարել». Արծրուն Պեպանյան

Արծրուն Պեպանյանի հրապարակումը.

«Հայ ժողովուրդը ոչ մի անգամ ճիշտ ընտրություն չի կատարել, քանի որ հանգամանքների բերումով բավարար քաղաքական մտածողություն չունի:
1989-ին հայ ժողոուրդը մերժեց Կարեն Դեմիրճյանին, հետո ընդունեց, որ ճիշտ ընտրություն չի կատարել ու գնաց խնդրեց նրան, որ ետ գա:
1991-ին հայ ժողովուրդը ձեռքերի վրա իշխանության բերեց ԼՏՊ-ին, հեոո հասկացավ, որ ճիշտ ընտրություն չի կատարել ու մերժեց նրան:
2008-ին հայ ժողովուրդը ընդունեց, որ ճիշտ որոշում չի կատարել՝ մերժելով ԼՏՊին ու գնաց խնդրեց, որ ետ գա:
Հետո հայ ժողովուրդը ընդունեց, որ ճիշտ որոշում չի կատարել՝ ետ բերելով ԼՏՊ-ին, ու մոռացավ նրան:
Նախագահական ընտրություններում հայ ժողովուրդը հարյուր հազարավոր քվեներ է տվել ընդդիմադիր գործիչներին ու հետո ընդունել, որ ճիշտ չի վարվել, մոռացել է, իր երբեմնի կուռքերին, նրանց սկսել ծաղրել:

Պարզապես ուզեցի հիշեցնել»: