Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը. Տոնոյանը՝ ՌԴ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին
Advertisement 1000 x 90

Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը. Տոնոյանը՝ ՌԴ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 1ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնայանը հանդիպում է ունեցել ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակինԴավիթ Տոնոյանն ընդգծել էոր Հայաստանի Հանրապետությունն ունի կառույցի քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայռուսական դաշնակցային հարաբերություններիննշելովոր Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։

Խոսելով արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասինԴավիթ Տոնոյանը նշել էոր վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը նվազել է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կողմերի միջև ստեղծված օպերատիվ կապիննշելովոր մինչ այդ Ադրբեջանի հետ Հայաստանի կապը գործում էր միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ շրջանակներումև որ նոր հաստատված կապը կարող է նպաստել  սահմանային լարվածության ու հրադադարի խախտումների ինտենսիվության նվազեցմանը։

Լրագրողների խնդրանքով Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության մասինշեշտելովոր Հայաստանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել հակամարտությունից տուժած բնակավայրերին ու Սիրիայի հայ համայնքին։