Ամուսնությունից և երկու երեխաներ ունենալուց հետո 35-ամյա Միրանդա Քերը բեմ դուրս չի գալիս, սակայն իր Kora Organics կոսմետիկ բրենդն է թողարկել ու նրա գործերը բավական հաջողությամբ են ընթանում: Օրերս նրա ընկերությունը Լոս Անջելեսում նոր խանութ է բացել, որտեղ կարելի է դիմահարդարման և մաշկի խնամքի համարօրգանիկ միջոցներ գնել:
Սուպերմոդելը, բնականաբար, եղել է իր բրենդի դեմքը և պոտենցիալ հաճախորդներին օգնում է ընտրություն կատարել: Այդ օրը Քերը ընտրել էր բաց վարդագույն, կարճ կիսաշրջազգեստ և նույն գույնի բլուզ, մարմնագույն կոշիկներ: