
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը: Այս մասին րոպեներ առաջ հայտնեցին Առաջին ալիքի «Լավ երեկո » հեռուստաշոուի ընթացքում:
Նշենք, որ ավելի վաղ մրցույթի հայաստանյան պատվիրակի հավանական թեկնածուների շարքում ակտիվորեն շրջանառվում էր Սրբուկի անունը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում՝ մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին։
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգի մրցույթ։ Առաջարկվող երգն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019թ.-ի հունվարի 10-ը:
Ամբողջությամբ՝ life.tert.am