Արև: Այս խորհրդանիշն ընտրում են մարդիկ, ովքեր ձգտում են վերահսկել ամեն ինչ: Ձեզ դուր է գալիս ձեր կյանքը, սակայն երբեմն թվում է, թե հարմարավետության թակարդն եք ընկել:
Հարկավոր է նոր բան փորձել: Զգացեք ազատության շունչը:
Գրպանի ժամացույց: Ժամացույցը համարվում է ժամանակի անդառնալիության խորհրդանիշը: Եթե ընտրել եք հենց այս խորհրդանիշը, ամենայն հավանականությամբ, կենտրոնացած եք անցյալի վրա հոգեբանական ապրումների պատճառով: Հնարավոր է՝ պարզապես վախենում եք ծերությունից:
Ապրեք ներկայով:
Կիսալուսին: Այս խորհրդանիշը կապված է թաքնված էմոցիաների ու ենթագիտակցական ցանկությունների հետ: Ամենայն հավանականությամբ, սրտում կատարվող ինչ-որ բան ձեզ խանգարում է հանգիստ քնել:
Ներդաշնակություն գտնելու համար ընդունեք սեփական զգացմունքները, սովորեք արտահայտել դրանք:
Թագուհի: Մարդիկ, ովքեր ընտրում են այս խորհրդանիշը, պատասխաններ ստանալու կարիք ունեն: Հնարավոր է՝ կասկածում եք՝ արդյո՞ք ճիշտ եք ընտրել կյանքի ճանապարհը, կամ հոգնել եք անվերջ փնտրտուքներից:
Բաց եղեք աշխարհի առաջ: Ճանապարհորդեք: Դա կօգնի թուլանալ, շփվել հետաքրքիր մարդկանց հետ:
Պայտ: Ենթագիտակցաբար փորձում եք ազատվել ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից: Հնարավոր է՝ ինքներդ էլ չեք գիտակցում, բայց չեք ցանկանում հավատալ սեփական զգացմունքներին:
Հասկացեք, որ ձեր կյանքը ձեր ձեռքերում է: Սերը սեփական անձի հանդեպ ձեզ կպաշտպանի բացասականից:
Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրատեց 168.am-ը