Այս հավելվածներն օգնում են հետևել շաքարի մակարդակին արյան մեջ, ինչպես նաև պահել ճիշտ դիետա:
Diabetes:M
Սա ամենաֆունկցիոնալ հավելվածներից է, որը օգնում է վերահսկողության տակ պահել դիաբետը: Հավելվածի միջոցով կարող եք հետևել ինսուլինի մակարդակին՝ նշումներ անելով ընդունած սննդի մասին:
Ձեր օրագրի հիման վրա, Diabetes:M-ը կազմում է մանրամասն հաշվետվություններ, գրաֆիկներ և վիճակագրություն, որը դուք կարող եք տրամադրել ձեր բժշկին:
Հավելվածի վճարովի տարբերակը առավել ֆունկցիոնալ է և ունի ինսուլինի մակարդակը չափելու ավելի շատ գործիքներ:
DiaMeter
Այս հավելվածում ևս օգտատերերը կարող են նշումներ արել ընդունած սննդի մասին: Հավելվածը վիճակագրության վիջոցով կնշի, թե որ սննդամթերքի քանակն է պետք պակասեցնել, և որը՝ ավելացնել: Վիճակագրությունը և տվյալները կարող եք պահել ամպային պահոցներում:
Հավելվածը նաև առաջարկում է մի շարք ինտերակտիվ հոդվածներ, որտեղ կարելի է գտնել օգտակար տեղեկատվություն դիաբետի ժամանակ ճիշտ սնվելու, ֆիզիկական ծանրաբեռնվածության, ալկոհոլի և այլնի մասին:
- Диабет
Այս հավելվածը ևս թույլ է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև կհուշի, թե որքան ածխաջուր է պետք ստանալ սննդի միջոցով: Սակայն հավելվածում պետք է նշել նաև ընդունած սննդի քանակը, որպեսզի ինսուլինի չափաբաժնի հաշվարկները ճիշտ կատարվեն:
Հավելվածից ստացված տվյալները կարող են ներբեռնվել PDF կամ XLS ձևաչափերով, որպեսզի ավելի հարմար լինի դրանք տրամադրել բժշկին՝ տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով;
- ДиабетСтудия
Սա ավելի հեշտ և հարմար օրագիր է, որը նախատեսված է առաջին մակարդակի դիաբետ ունեցողների համար: Օրագրի միջոցով կարող եք նշումներ անել ինսուլինի մակարդակի, դիատեայի և մարզումների մասին:
Հավելվածն ունի նաև ծնողական վերահսկողության գործառույթ: Կարող եք հավելվածը կապել այլ գադջետներում գործող հավելվածների հետ, որպեսզի կարողանաք հետևել նաև ինսուլինի մակարդակին ձեր երեխայի մոտ:
- Гликемический Индекс
Այս հավելվածը սննդամթերքի օգտակար ուղեցույց է, որը ցույց է տալիս դրանց գլիկեմիկ ինդեքսը (GI): Ցածր GI-ով սննդամթերքի օգտագործումն ավելի հեշտացնում է շաքարի մակարդակի կառավարումը դիաբետի ժամանակ, ինչպես նաև նվազեցնում է այլ քրոնիկական հիվանդությունների վտանգը:
- Гликемический Индекс, Нагрузка
Սա շատ հարմարավետ հավելված է iOS-ի համար: Այն օգնում է հեշտորեն պարզել սննդամթերքի գլիկեմիկ ցուցանիշը:
Հավելվածի միջոցով կարող եք պահել ածխաջրերի օգտագործման օրագիր, ինչպես նաև հետևել քաշի փոփոխություններին:
Սիրարփի Աղաբաբյան