Կանխագուշակությունների հավատում են շատերը: Հայտնի պայծառատես Վանգան բարձրաձայնել է բազմաթիվ իրադարձություններ, որոնք կատարվում են նույնիսկ նրա մահվանից հետո: Նոր 2016-ը, պայծառատեսի կարծիքով՝ բեկումնային է լինելու ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ամբողջ մարդկության պատմության մեջ:
Վանգայի կանխագուշակություններում մեծ մաս է հատկացված Ռուսաստանին, նրա տնտեսությանը և քաղաքականությանը: Պայծառատեսի ասածներից շատ բան կատարվել է, դրա համար ամեն հիմք կա կարծելու, որ մյուս կանխագուշակություններն էլ կկատարվեն:
Երկրի տնտեսության և բարօրության զարգացման հետ հավասար, մարդկանց մեջ կաճի կյանքի բոլոր վայելքներից օգտվելու ցանկությունը: Ժողովուրդը կդառնա ավելի էգոիստ, իսկ հանցավորության և դավաճանության քանակը կավելանա:
Վանգայի ուշադրությանն են արժանացել նաև բնական կատակլիզմները: Այսպես, նրա կանխագուշակումների վերծանումներից պարզ է դառնում, որ մոտ ապագայում Արևմտյան Եվրոպայի վրա տիեզերքից կարող է ընկնել օտար մարմին, որը ջուրն ընկնելով՝ կառաջացնի հսկայական ջրհեղեղ: Այսպիսի իրադարձությունից հետո Եվրոպայի մեծ մասը կխորտակվի:
Ըստ նրա մեկ այլ կանխագուշակության՝ քաղաքական իրադարձությունների և բնության անընդհատ փոփոխությունների ընթացքում, որոնք կսկսվեն աշխարհում 2016թ., 2023թ.-ին կտեղաշարժվի երկրի ուղեծիրը, որը կառաջացնի բազմաթիվ գլոբալ փոփոխություններ:
Բայց պայծառատեսը կանխագուշակում է ոչ միայն դժբախտություններ և մարդկային դաժանություն: Նրա խոսքերով՝ 2016թ. կառաջանա ինդիգո երեխաների սերունդը: Իրենց բարությամբ և կյանքի նկատմամբ հայացքներով՝ նրանք կօգնեն ապագա մարդկությանը կենդանի մնալ, կհանգեցնեն մեր իրական հնարավորությունները հասկանալուն և կապ կհաստատեն իրական Վերին Ուժերի հետ:
Սակայն ինչպես միշտ, գոյություն ունի նաև հակադարձ կարծիք: Շատերը կարծում են, որ այսպիսի կանխագուշակությունները մարդկային գիտակցության մանիպուլյացիայի ևս մեկ մեթոդ է: Չէ՞ որ, եթե ժողովուրդը վախեցած է, նրան հեշտ է ղեկավարել: Այս պնդումը չի վերաբերում դավադրության տեսությանը կամ վախ ներշնչելու մեթոդին: Սա ընդամենը հոգեբանության գերազանց իմացություն է, որն օգտագործվում է սեփական շահերի համար:
Իմանալ, թե արդյո՞ք Վանգան իրականում տիրապետում էր ապագան տեսնելու ընդունակությունների, թե՞ դա հերթական խաղ էր, մենք կարող ենք տեսնել արդեն նոր տարուն, որին պետք է հովանավորի Հրե կապիկը:
Լսեք Ձեր սրտի ձայնին և վստահեք աշխարհին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը