Ի՞նչ է պետք անել 75 տարեկանում 40-ից ավել չզգալու համար
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է պետք անել 75 տարեկանում 40-ից ավել չզգալու համար

Սեփական կենսաբանական տարիքից երիտասարդ երեւալու եւ զգալու համար պետք է կյանքի ընթացքում պարբերաբար մարզվել: Այսպես են կարծում Ball State University-ի գիտնականները:

Journal of Applied Physiology-ում նրանք հետաքրքիր հետազոտություն են հրապարակել: Նրանք հավաքել են մարդկանց, որոնք տասնամյակների ընթացքում զբաղվել են վազքով, վելասպորտով, լողով եւ ֆիզիկական ակտիվության այլ տեսակներով: Հետազոտության բոլոր մասնակիցները որպես նախասիրություն շաբաթական 5 օր զբաղվել են սպորտով՝ ընդհանուր մոտ 7 ժամ:

Այս մարդկանց առողջական վիճակն ուսումնասիրելով, հետազոտողները պարզել են, որ նրանց սրտի եւ թոքերի հնարավորությունները, ինչպես նաեւ մկանային կառուցվածքը 40  տարեկանների նման է, թեեւ նրանք 70-75 տարեկան էին:

«Մենք տեսել ենք, որ այն մարդիկ, որոնք կանոնավոր տարեցտարի մարզվում են, ավելի լավ վիճակ ունեն: Այս 75-ամյա տղամարդիկ եւ կանայք ունեն նույն սիրտանոթային համակարգը, ինչ 40-45 տարեկանները», – ասել է խմբի ղեկավարը:

Այսպիսով, ըստ հետազոտողների, օրական 30-60 րոպե վարժությունները առողջ կյանքի համար բանալի են:

Եթե չեք ուզում ժամանակից շուտ ծերանալ, իսկ տարիքի հետ ավելի երիտասարդ եւ առողջ զգալ, պետք է պարբերաբար մարզվեք:

med.news.am