
Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը, որը հեղափոխության օրերին հատուկ էր եկել Հայաստան, այժմ հայրենիքում է Ջիվան Գասպարյանի 90-ամյակի հոբելյանական համերգի առթիվ։
Քանի որ այցը համընկել է նախընտրական շրջանի հետ, մասնակցելու է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Սպասում եմ ընտրություններին, դրանից հետո պետք է ներկայացնենք մեր պահանջները»,- 24TV-ի հետ զրույցում նշեց օպերային երգչուհին։
Նախընտրական իրավիճակի, վարչապետի և նրա թիմի վեց ամիսների աշխատանքի և իշխանափոխությունից հետո իրականացվող մշակութային քաղաքականության մասին Հասմիկ Պապյանի հետ զրույցը՝ տեսանյութում։