Ամերիկացի Օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոյին թույլատրել են Լոնդոնի կենտրոնում բուտիկ-հյուրանոց կառուցել: Համապատասխան որոշում է ընդունել Վեսթմինսթերի քաղաքային խորհուրդը: Wellington Hotel-ում կլինի 83 համար, սպա-սրահ, ռեստորան, փակ ակումբ և արևտրի տարածք: Wellington Hotel-ի կառուցման աշխատանքները կսկսվեն 2017 թվականին, իսկ հյուրանոցի բացումը նախատեսված է 2019 թվականին:
73-ամյա Դե Նիրոն հանդիսանում է նաև Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում գտնվող Greenwich Hotel-ի տերը, հայտնում է Sky News-ը: