«Ոսկե գնդակ»-ի դափնեկիրը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին` կեսգիշերն անց:
Մրցանակի համար կպայքարեն 30 թեկնածուներ, այդ թվում` Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Նեյմարն ու Կիլիան Մբապեն (երկուսն էլ` ՊՍԺ):
«Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունն անցկացվում է 1956 թվականից` ֆրանսիական «France Football» պարբերական կողմից: