Սեդրակ Մկրտչյանի հրապարակումը.
«100 տարի առաջ այս օրերին Հայաստանը ու Վրաստանը մոտեցել էին պատերազմի շեմին, որը սկսվեց դեկտեմբերի 7-ին ու տևեց մինչև դեկտեմբերի 31-ը։ Վրաստանը չկարողացավ հաստատել իշխանությունը այսօրվա Լոռիում ու Տավուշի որոշ շրջաններում, սակայն իրեն պահեց Սադախլոն ու Ջավաքը։ Կանխատեսում եմ մեր վրաց բարեկամների շրջանում հակահայկականության պոռթկման երևույթներ։ Մի քանի փաստ բերեմ՝ թեմայից տեղյակ լինելու համար․
* Ռուսաստանի հեղափոխությունից հետո ողջ թուրքական ճակատը կազմաքանդվեց։ Թուրքական զորքին դեմ դիմաց մնացին հայերն ու վրացիները, ովքեր ենթադրվում էր, որ պետք է պաշտպաներին Հարավային Կովկասը հարձակումից։ Սակայն Վրաստանը Գերմանիայի հետ բարեկամական պայմանագիր կնքեց ու մտավ Գերմանիայի պրոտեկտորատի տակ՝ թողնելով հայերին մեն մենակ։ Սա բերեց թուրքական զորքի ներթափանցմանը դեպի Հայաստան, Սարդարապատի ճակատամարտին, որտեղ տեղական հաղթանակ տարավ Հայաստանը, սակայն միևնույն է ստիպված եղանք ստորագրել օրեր անց Բաթումի դաշնագիրը, որով Հայաստանը հրաժարվում էր բազմաթիվ հողերից, իսկ թուրքական զորքը տեղակայվեց Լոռիում, Ալեքսանդրապոլում ու Ջավախքում։
* Թուրքական զորքը դարձավ շրջանում հազարավոր մարդկանց մահվան պատճառ, սովի ու տեղահանության։ Տասնյակ հազարավոր մարդիկ՝ մեծամասնություն կազմող հայերը հիմնականում, ստիպված եղան տեղահան լինել, ու շարժվեցին դեպի Թիֆլիս, սակայն Վրաստանի իշխանությունները ջանք չգործադրեցին մարդկանց փրկելու, սնունդով ապահովելու, անգամ ֆիզիկական գոյությունը պահպանելու՝ փակելով Թիֆլիսի մուտքը։
* Հոկտեմբերի 30-ին Թուրքիան պարտություն կրեց Անտանտայի կողմից ու պարտավորվեց զորքը դուրս բերել գրավյալ տարածքներից, ինչը տեղի ունեցավ միայն նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին։
Այստեղ սկսվեց տարակարծությունը։
Վրաստանի դիրքորոշումը․
Դեօկուպացված շրջանները հիմնականում մտնում էին Թիֆլիսի գուբերնիայի մեջ, հետևաբար պետք է մտնեն նորանկախ Վրաստանի մեջ։
Հայկական կողմից դիրքորոշումը․
* Սահմանները պետք է վերագծվեն ըստ ազգաբնակչության սփռման, ու ռուսական հին սահմանները ակտուալ չեն այլևս:
* Գայիք, տեր կանգնեիք իբր ձեզ հողերին, երբ թուրքերը հարձակվել էին, տեր կանգնեիք ձեր տարածքները բնակեցնող բնակչությանը, այլ ոչ գելի բերան քցեիք տասնյակ հազարավոր մարդկանց:
Դրոյի ղեկավարած զորքը ու տեղի բնակչությունը դուրս շպրտեցին վրացական զորքը, որ ժամանել էին իրենց հողերը տիրություն անելու համար։ 24 օր տևած պատերազմում տիրեցին Լոռուն, Ախալքալաքին, վերցրեցին Սադախլո կայանը, բայց չկարողացան մտնել Սադախլո գյուղ։
Բրիտանական միջամտության արդյունքում մարտերն ավարտվեցին։ Հայաստանին թողեցին Լոռին՝ ներառյալ ներկայիս Հաղպատը, Սանահինը, Ստեփանավանը, Ալավերդին, տարածքը դեպի Ոսկեպար, սակայն ստիպեցին զորքը հանել Ախալքալաքից ու Սադախլո կայանից։
Այդ օրերին գծված հայ-վրացական սահմանը գրեթե անփոփոխ է մինչ այս օրը»։