Շատ կանանց անհրաժեշտ է 30 տարեկանից, այլ ոչ թե 40-45-ից ամեն տարի մամոգրաֆիկ հետազոտություն անցնել: Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները ներկայացվել են Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական հասարակության ամենամյա համաժողովին (Radiological Society of North America, RSNA):
Հետազոտության համաձայն, մամաոգրաֆիան անհրաժեշտ է 10 տարի շուտ սկսել, եթե կրծքագեղձերի մեծացված ռենտգենոգրաֆիկ խտություն կա, ինչպես նաև քաղցկեղի անձնական կամ ընտանեկան պատմության առկայության դեպքում:
Մամոգրաֆիան ներկայումս կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ստանդարտ հետազոտություն է համարվում:
Ամերիկյան օնկոլոգիական հասարակությունը պնդում է, որ 45 և բարձր տարիքի կանայք պետք է ամեն տարի այն անցնեն: Սակայն որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս 40 տարեկանից ամենամյա հետազոտություններ սկսել: Ավելի երիտասարդ կանանց խորհուրդ են տալիս ամեն տարի կրծքագեղձերի ՈՒԶՀ անել:
Հետազոտությունում գիտնականները գնահատել են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման երեք առանձնահատուկ գործոնները. կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան անամնեզը (արդյոք հարազատների մոտ առաջին աստիճան քաղցկեղ է եղել), կրծքագեղձի քաղցկեղի անձնական պատմությունը և օրգանի բարձր խտությունը:
Նրանք նաև վերլուծել են ավելի քան 5.7 մլն մամոգրամների տվյալները (ավելի քան 2,6 մլն կանանց), որոնք 2008-ի հունվարից մինչև 2015-ի դեկտեմբեր արվել են ԱՄՆ-ի 31 նահանգների հաստատություններում:
Ստացված տվյալների հիման վրա, գիտնականները կանանց խորհուրդ են տալիս ռիսկի գործոններից անգամ մեկի առկայության դեպքում ամեն տարի մամոգրաֆիկ հետազոտություն անցնել՝ որքան հնարավոր է շուտ կրծքագեղձի քաղկցեղը հայտնաբերման համար: