Չի կարելի քաղաքական հակառակորդին վախեցնել ԱԱԾ-ով․ Վիգեն Սարգսյան. armdaily.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Չի կարելի քաղաքական հակառակորդին վախեցնել ԱԱԾ-ով․ Վիգեն Սարգսյան. armdaily.am

ADTV «Հարցազրույց»-ում ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն է։ Նա խոսում է գործող իշխանության հետ ունեցած սկզբունքային հակասությունների մասին, կարծում է, որ միակ ընդդիմադիր ուժը ՀՀԿ-ն է։ Նա հասարակության մեջ տեսնում է անկայունություն եւ մտահոգություններ, եւ որպեսզի իրավիճակը կայունանա, ԱԺ-ում պետք է լինի հակակշռող ուժ եւ այդ ուժը ՀՀԿ-ն է։

Առանձնացրել ենք Վիգեն Սարգսյանի մտքերից մի քանիսը․ 1․Կյանքը ցույց է տալիս, որ միակ ընդդիմադիր ուժը ՀՀԿ-ն է։ 2․Ահավոր սարսափած եմ նրանից, որ կարելի է քաղաքական ուժին վախեցնել ԱԱԾ-ով։ 3․Քաղաքական ուժին դավադրության մեջ մեղադրելն առաջին քայլն է դեպի դիկտատուրա։ 4․Ես վստահ եմ, որ 2017թ-ի ընտրությունները լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության մեջ։ 5․Ես չգիտեմ որն է ավելի վատ՝ ընտրակաշառքը, որ պետք է քրեորեն պատժվի, թե այլատյացությունը։ 6․Միջազգային դիտորդներն արդեն ասել են, որ այս ընտրություններում ատելության եւ այլատյացության գործոնը շատ բարձր է:

armdaily.am



Նման նյութեր