
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակից 11 ուժերից մեկը ՀՅԴ-ն է։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Գեղամ Մանուկյանի հետ զրուցել է քարոզարշավի ընթացքի, ՀՅԴ-ի՝ խորհրդարան անցնելու հնարավորությունների, նախկին նախագահների հետ կոալիցիաների պատմության, Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին։