Լուկա Մոդրիչը` Ոսկե գնդակի դափնեկիր
Advertisement 1000 x 90

Լուկա Մոդրիչը` Ոսկե գնդակի դափնեկիր

Փարիզում ավարտվեց «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը:

Տարվա գլխավոր մրցանակներից մեկը բաժին հասավ Խորվաթիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Նշենք, որ այս տարի Մոդրիչը Խորվաթիայի ընտրանու հետ դարձել է Աշխարհի փոխչեմպիոն` եզրափակչում պարտվելով Ֆրանսիայի հավաքականին:

Մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձան նաև կանացի «Ոսկե գնդակի» ու «Kopa Trophy» (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ) դափնեկիրները:

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)

2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)

3. Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա)

4. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)

5. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա)

6. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)

7. Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիա)

8. Էդեն Ազար («Չելսի», Բելգիա)

9. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)

10. Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա)

armsport.am