
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ավետիք Չալաբյանի գրառմանը նշելով. «Ավետիքի ցուցակին մի քանի բան էլ ավելացնեմ․
• Կոպիտ սայթաքում Արցախում դատված ադրբեջանցի մարդասպանների հարցում, որտեղ բացեիբաց ընդունեց, թե իբր ինքն է որոշողը դրանց հանձնել, փոխանակել, թե ինչ անել։ Սա նաև անվտանգության առումով է խնդիր, որովհետև Ադրբեջանին լծակ է տալիս մեր վրա ճնշելու ու լրացուցիչ շարժառիթ՝ ՀՀ քաղաքացիներին թիրախավորելու։
• Արցախի հարցում Գերմանիայի կարևոր հայտարարություններ անպատասխան թողնելը։ Այն տիպի, որ Ռուսաստանն էր ստիպված մեր փոխարեն պատասխանել, թե վազն անցեք։
• Արցախյան կարգավորման բանակցություններում 2016–17 թթ․ հայկական կողմի՝ սեղանին դրած պահանջներից հետ քայլ անելը, այն է, վստահության ուժեղացման և հրադադարի խախտումների վերահսկողության մեխանիզմների ներդրման թեման այլևս չի շոշափվում։
• Անհասկանալի ու տեղ-տեղ նաև վտանգավոր խաղաղասիրական ռևերանսներ Աննա Հակոբյանի կողմից, որոնք Ադրբեջանում ընկալվում են զուտ որպես թուլության նշան։
• Արցախյան պատերազմում հաղթանակը արժեզրկելու ակնհայտ փորձեր, իր բոլոր բացասական հետևանքներով»։
https://www.facebook.com/groul/posts/2124762597561926