Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լիֆտ էի նստում, հետս հեղափոխական հարևանն էլ ուզեց նստի։
Ասում եմ՝ տեղ չկա, մի նստի, սա թե բա՝ ոնց չկա, մենակ դու չե՞ս:
Ասի չէ, հետս լիֆտում 3 հոգի ՔՊ-ից կա ամեն պատին խփած, իսկ 4 հոգուց ավել չի կարելի։
Մի տեսակ նայեց վրես, չդիմացա, հարցրեցի՝ կարող ա՞ մտահոգ ես 🙂
Ուսերը թափ տվեց, ասեց՝ Տիկ, մոտդ ամեն ինչ նորմալ ա, ասեցի՝ հա, դեմքիս ժպիտ կա, չե՞ս տեսնում։
Էլ բան չասեց։ Դե ես էլ բան չասեցի, երեք ՔՊ-ականն էլ։
Բարև Հայաստանս, կարոտել էի քեզ »:
Լիֆտ էի նստում, հետս հեղափոխական հարևանն էլ ուզեց նստի։Ասում եմ տեղ չկա ,մի նստի, սա թե բա ոնց չկա, մենակ դու չես…
Gepostet von Tigran Kocharyan am Montag, 3. Dezember 2018