
Մեքսիկայում Cessna մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը դեկտեմբերի 3-ին բնակելի շենքի մեջ է մխրճվել Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում: Այդ մասին հայտնել է Aristegui Noticias պորտալը:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ տեղում զոհվել է չորս մարդ, ևս երկուսը վերքեր են ստացել: Շենքը լրջորեն տուժել է:
Ողբերգության պատճառներն առայժմ հայտնի չեն: Տեղում աշխատում են փրկարարները: