Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարմազանովը, Աշոտյանը և խմբակը դես ու դեն ընկած հայտարարում են, որ վարչապետ Փաշինյանը պաշտոնների է նշանակում նրանց, ովքեր որևէ բան չեն արել, բացի Գյումրիից Երևան քայլելը։ Ուզում եմ հասկանալ՝ այս կերպ ձեր՝ տասնամյակներով կուտակված բարդույթներից եք ազատվու՞մ։
Շարմազանովը մոռացե՞լ է, որ անցած ընտրություններին ՀՀԿ-ն չէր թողնում հենց իրեն կամ իր թիմի գերակշիռ մեծամասնությանը խոսափողին մոտենալ կամ հարցազրույց տալ, քանի որ ունեին (և ունեն) ամենաանընդունելի քաղգործիչների համբավ։
Դե հիմա մեր թիմին նայե՛ք՝ բոլորը քարոզարշավի են, բանավեճերի են, տեքստ են ներկայացնում՝ քաղաքական տեքստ, ոչ թե ցիտատների գիրքը բացում, բաժակը լցնում ու կենացներ ասում։ Խորհուրդ չէի տա մեր ու ձեր թիմերը համեմատել, պարզապես անհամեմատելի են»։
Շարմազանովը, Աշոտյանը և խմբակը դես ու դեն ընկած հայտարարում են, որ վարչապետ Փաշինյանը պաշտոնների է նշանակում նրանց,…
Gepostet von Arayik Harutyunyan am Montag, 3. Dezember 2018