Ձմռան համար ռեկորդային ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայում
Advertisement 1000 x 90

Ձմռան համար ռեկորդային ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայում

Ձմռան համար անսովոր բարձր ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայի մեծ մասում:

Այդ մասին հայտնել է NHK հեռուստաընկերությունը:

Դեկտեմբերի առաջին օրերին Տոկիոյում սովորական ջերմաստիճանը +10 է: Մի քանի շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է +25 աստիճանը: Օիտա հարավային պրեֆեկտուրայում ջերմաչափի սյունը հասել է +26.5 աստիճանի, ավելի հյուսիս ընկած Սիմանեում և Ֆուկուոկայում՝ +25 աստիճանի նշագծին:

Դեկտեմբերի 4-ին շատ տաք է Տոկիոյում: Ցերեկը գրեթե չեք հանդիպի վերնահագուստով մարդկանց, ոմանք նույնիսկ հանում են բաճկոնները և մնում վերնաշապիկով: Կեսօրին Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը կազմել է +22 աստիճան: Նույնիսկ Ճապոնիայի ամենահյուսիսային կղզում՝ Հոկայդոյում, երեքշաբթի +16 աստիճան է:

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հնարավոր են ամպրոպ ու մրրկասյուներ: