Ճապոնիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն
Advertisement 1000 x 90

Ճապոնիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություից, նրանք շնորհավորել են դեսպան Ջուն Յամադային, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ճապոնիայի ողջ ժողովրդին՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում:



Նման նյութեր