ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօրվա ասուլիսում ասաց, թե Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե հեղափոխության հաղթանակը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, ծրագրված էր:
«Արցախի հարցում իրենց համար խորհրդանիշը Սասուն Միքայելյանի մարմնի մեջ եղած մետաղի քաշն էր… Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպես զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդահակահարել, և ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար», – ասաց Դ.Շահնազարյանը։