Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ այսօր բաց ու հրապարակային բանավեճի. Շահնազարյանը մինչև 18:30 ժամանակ է տվել
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ այսօր բաց ու հրապարակային բանավեճի. Շահնազարյանը մինչև 18:30 ժամանակ է տվել

ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի: Նա նաև հայտարարեց, որ բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, ապա իրեն ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: «Ինձ նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել, եթե խոսքը վերաբերում է»,- ասաց Շահնազարյանը:

Դիմելով Ն. Փաշինյանին, նա ասաց. «Եթե վարչապետը համարում է, որ որեւէ բառ իրականությանը չի համապատասխանում, ես նրան հրավիրում եմ այսօր բաց ու հրապարակային բանավեճի։ Նա ժամանակ ունի մինչեւ 18:30-ը՝ Հ1-ի ուղիղ եթերում… Եթե նա այսօր չեկավ եթերի, ինչ-որ սկսեց ասել իրեն բնորոշ տոնով, դա բացարձակապես սուտ է, բանավեճ չենք անի, կնստենք, կզրուցենք: Դուք չեք կարողանում նույնիսկ գերիների փոխանակման հարց լուծել, մի վախեցեք, որեւէ մեկին չենք ասի, որ խորհրդակցել եք, դա այդ մարդկանց կյանքի հարցն է: Եթե նա այսօր եթերի չեկավ, ուրեմն դրանով իսկ կապացուցի այն, ինչ այստեղ իմ կողմից հնչեց բացարձակապես ճշմարտություն է»:



Նման նյութեր