Մեծ բանավեճից առաջ Հ1-ում թեժ քննարկում է եղել. ինչու է փոխվել հաղորդավարներից մեկը. factor.am
Advertisement 1000 x 90

Մեծ բանավեճից առաջ Հ1-ում թեժ քննարկում է եղել. ինչու է փոխվել հաղորդավարներից մեկը. factor.am

Դեկտեմբերի 5-ին՝ երեկոյան 21:40-ին, «Հանրային» հեռուստաընկերության եթերում տեղի է ունենալու քաղաքական բանավեճ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների միջև: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ բոլոր 11 քաղաքական ուժերի թեկնածուներն էլ հաստատել են իրենց մասնակցությունը: Բանավեճը լինելու է ուղիղ եթերում: Այն վարելու են «Խաղի կանոններ» հաղորդման վարող Արմեն Դուլյանն ու Հ1-ի մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը:

Ի դեպ, տեղեկացանք, որ հաղորդավարների ընտրությունը հարթ չի ընթացել: Ի սկզբանե որոշված է եղել, որ բանավեճը վարելու են Արմեն Դուլյանն ու վերջերս «Կենտրոնից» Հ1 տեղափոխված Պետրոս Ղազարյանը: Սակայն բանավիճող կողմերից ոմանք այնքան էլ հակված չեն եղել Ղազարյանի հետ աշխատել: Պետրոս Ղազարյանը մեզ հետ զրույցում ևս չհերքեց տեղեկությունները, որ ինքը պետք է վարեր, բայց հետո որոշվել է, որ իրեն փոխարինի Քրիստինե Մելքոնյանը: Ղազարյանը, սակայն, հաղորդավարների փոփոխության այլ պատճառ նշեց. «Ես երկու հաղորդում արդեն վարում են, չեմ կարող այդքան ծանրաբեռնվել: Հաղորդավարի փոփոխությունը վերջին օրը չի որոշվել, դա որոշվել է բանավեճի առաջին օրը: Մենք ծրագրի շնորհանդես ենք արել և մեր լուրերով ցույց ենք տվել»:

Արձագանքելով տեղեկություններին, թե քաղաքական որոշ գործիչներ չեն ցանկացել, որ ինքը վարի բանավեճը՝ Ղազարյանն ասաց. «Զանգեք այդ քաղաքական գործիչներին: Դրանք հիմար տեղեկություններ են, այդ որոշումն ընդունել ենք մենք: Այդպես որ լինի ես՝ ամեն օր բանավեճ եմ վարում»:

factor.am



Նման նյութեր