Սկանդալ՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սկանդալ՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում

Փարիզում նախօրեին կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունեցել սկանդալային միջադեպ:

Երեկոյի երաժշտական մասի ղեկավար, Dj Մարտին Սոլվեյգը որոշել է կատակել և տարվա լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչված Ադա Հեգերբերգին առաջարկել է տվերկ պարել մրցանակով, սակայն 23-ամյա մարզուհին հրաժարվել է: Սոլվեյգի արարքը հայտնվել է քննադատության թիրախում: Շատերը նրան մեղադրել են սեքսիզմի մեջ: Միջադեպից հետո Dj-ը ներողություն է խնդրել Ադա Հեգերբերգից:

Հիշեցնենք, որ ֆրանսիական «Լիոնի» և կանանց Նորվեգիայի հավաքականի խաղացող Ադա Հեգերբերգը դարձել էր առաջին կին ֆուտբոլիստը, որն արժանանում է «Ոսկե գնդակին»: France Football-ն այս տարի առաջին անգամ հանձնեց այդ մրցանակը:

2018-ին Հեգերբերգը «Լիոնի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր ու Ֆրանսիայի չեմպիոն:

sport.news.am