
Sputnik Արմենիայի թղթակիցը լուսանկարել է Մարալիկի տարածաշրջանում հայտնաբերված ինքնաթիռի բեկորները։
Սու-25 մարտական ինքնաթիռի կործանման վայրում մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակից Արմենուհի Մխոյանը։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մահացած օդաչուների անունները.
«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն Են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, Մայոր Մանուկյան Մովսես։
Նրա խոսքով` դեպքի վայրում են ՊՆ-ի ներկայացուցիչները, օդաչուների ընկերները։ Ինքնաթիռի բեկորները շպրտված են տարբեր հատվածներում։
«Սարսափելի տեսարան է»,- նշում է մեր թղթակիցը։
ՊՆ–ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից:
Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանում, լեռներում։