«11 փահլևան կուսակցություն միմյանց դեմ պայքարում են Հաայաստանի ժողովրդին պաշտպանելու և երջանկացանելու համար»
Advertisement 1000 x 90

«11 փահլևան կուսակցություն միմյանց դեմ պայքարում են Հաայաստանի ժողովրդին պաշտպանելու և երջանկացանելու համար»

Հրանուշ Խառատյանի հրապարակումը.

Փահլևանների կռիվը

«11 փահլևան կուսակցություն միմյանց դեմ պայքարում են Հաայաստանի ժողովրդին պաշտպանելու և երջանկացանելու համար:

Հայաստանի ժողովրդին դարձրել են բարուրի երեխա, փաթաթեկ բարուրաշորերով, կապել բարուրակապերով և նրան պաշտպանելու ու երջանկացնելու համար յուրաքանչյուրը փորձում է բարուրի մոտ ավելի մեծ տարածք զբաղեցնել՝ «ես ժողովրդի կողքին եմ», «ժողովուրդ, ես քո կողքին եմ, չվախենաս», «ժողովուրդ, ես քեզ հետ եմ, չվախենաս», «ժողովուրդ, ես միշտ քո կողքին կլինեմ», «ժողովուրդ, ես քեզ հաց ու ջուր կտամ»:

Ժողովուրդն ուզում է ասել՝ «շնորհակալ եմ, երախտապարտ եմ, բայց մի քիչ կողք կանգնեք, շնչելու տեղ չեք թողել, շունչս կտրվում է», բայց նրա բերանը 11 ձեռք փակում են՝ «մի հուզվի, մի վախեցի, ես քո կողքին եմ, դու մի տանջվի, ես քո փոխարեն կշնչեմ, դիմացի, քիչ մնաց»:



Նման նյութեր