
Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը շարունակել է հանրային տրանսպորտում: Նա բարձրացավ ավտոբուս, քաղաքացիներին տրամադրեց իր նախընտրական բուկլետները:
Որոշ քաղաքացիներ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, բարձրաձայնվեց վերելակների խնդիրը: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Երևանում միասնական տրանսպորտի ցանց պետք է լինի, որպեսզի համապատասխան գործիքակազմի միջոցով քաղաքացիները տեղյակ լինեն, թե ավտոբուսը երբ է ժամանում: Նա նաև նշեց, որ Երևանի քաղաքապետի հետ պայմանավորվել են աշխատանքային խումբ ձևավորել ու ոստիկանների հետ ուսումնասիրել խցանումները: