
Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր թույլ կտամ խախտել լռությունս և շատ կարճ անդրադառնալ գաղտնալսումների հրապարակման քաղաքական շարժառիթներին: Փորձում են ապացուցել, որ.
1. Դատա-իրավական համակարգը գտնվում է գործադիր իշխանության տոտալ վերահսկողության տակ, որոշումները համաձայնեցվում և հրահանգվում են նրա կողմից:
2. Քաղաքական հնչեղություն ունեցող գործերը զեկուցվում, համաձայնեցվում և իրագործվում են ՝ վարչապետի հրահանգները ստանալուց հետո…
Այսինքն, այս ոլորտում ոչինչ չի փոխվել և կարելի է ներկայացնել որպես քաղաքական հետապնդման փորձ…
Ինչպես նախորդ, այնպես էլ այս ձայնագրությունը տարածվում է վարչապետի մոսկավյան այցի հետ կապված… Ինչ-որ դատավճիռներ հրապարակելուց առաջ…
Վաղը՝ դեկտեմբերի 6-ն է, մյուս օրը ՝դեկտեմբերի 7-ը… Դեռ, այսքանը…»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1793271687451813&id=100003069974138