«Կա՛մ պատժեք մեղավորներին կա՛մ էլ մենք կսկսենք կասկածել, որ այս ձայնագրությունները հանրայնացվում են ոչ առանց իշխանությունների իմացության»
Advertisement 1000 x 90

«Կա՛մ պատժեք մեղավորներին կա՛մ էլ մենք կսկսենք կասկածել, որ այս ձայնագրությունները հանրայնացվում են ոչ առանց իշխանությունների իմացության»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ-որ ուժեր մարտահրավեր են նետել Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի քաղաքացիներին։ Գաղտնալսման երկու նախադեպերն ու դրանց հանրայնացումը ուղիղ հարվածներ են մեր պետության ազգային անվտանգությանն ու մեր անվտանգությանը։

Ես այլևս չեմ ուզում այս հարցի վերաբերյալ արդարացումներ լսել, ինձ ու շատ-շատերին արդյունքներ են պետք։ Իսկ ո՞րն է արդյունքը․ Գործի դնել ԱԱԾ-ի պատժիչ մեքենան ու մի գիշերվա ընթացքում ձերբակալել գաղտնալսողներին, պատվիրատուներին ու առհասարակ արմատախիլ անել հակահեղափոխության այդ որջը։

Փաստորեն ՀՀ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսելը դարձել է այգում զբոսնելու պես պարապ զբաղմունք։ Իրավիճակն այս անթույլատրելի է։

Կա՛մ պատժեք մեղավորներին կա՛մ էլ մենք կսկսենք կասկածել, որ այս ձայնագրությունները հանրայնացվում են ոչ առանց իշխանությունների իմացության»։

https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1984066335020718

 

 



Նման նյութեր