
Այս լուսանկարն այսօր «Առավոտին» ուղարկել է ընտրողներից մեկը: Լուսանկարն արվել է Իջևանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի ընտրական տեղամասում: Ընտրողների ցուցակի կողքին Տավուշի մարզում «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային թեկնածուներ, մարզպետ Վահե Ղալումյանի և Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի նախընտրական պաստառներն են:
Ընտրական օրենսդրության խախտման մասին հայտնեցինք Իջևանում տեղակայված թիվ 38 թիվ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանին: Նա հայտնեց, որ ընտրական տեղամասի պատասխանատուն Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն է: Դրանից հետո տիկին Աիդան հեռախոսազրույց է ունեցել Վ. Սարդարյանի հետ, որպեսզի նա վերացնի անօրինականությունը:
Տավուշի մարզպետարանի կայքում համայնքների ղեկավարների մասին էջում գրված է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ից Լուսաձոր համայնքի ղեկավարող Վարդան Սարդարյանը ՀՀԿ անդամ է: