
Այսօր` դեկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
Կարգապահական կանոնակարգի համաձայն` 2 խաղերում էլ «Փյունիկին» գրանցվել է տեխնիկական պարտություն, իսկ ակումբը տուգանվել է:
Բացի այդ, Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղում մրցավարի օգնականին հայհոյելու համար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռացվել է տեխնիկական գոտուց: Ռուս մասնագետը որակազրկվել է մինչև 2019 թվականի մայիսի 31-ը, իսկ ակումբը տուգանվել է:
Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: