Արմեն Հակոբյանի հրապարակումը.
«Ընդհանուր առմամբ հատուկենտ նորմալ կին քաղաքական գործիչներից մեկը համարվող Մանե Թանդիլյանը Հ1-ի եթերում, հեռուստաբանավեճի ժամանակ ասաց, թե Հայաստանում երբեք չի եղել ընդդիմություն, որն իշխանությանը մեղադրեր (ուշադրություն) Արցախը, առհասարակ հողերը ծախելու մեջ:
Լավ, Մանե Թանդիլյանն էլ Ալենը չի էլի… Մանե Թանդիլյան է՞լ առհասարակ թերթ, բան չի կարդացել…
Հեչ որ չլիներ, Նիկոլ Փաշինյանի ելույթները, որպես իր դաշինքի ղեկավարի, իր խմբակցության ղեկավարի («Ելք») գոնե մի երկու անգամ լսած չկա՞…
Էս ի՞նչ մանր պրյոմ էր: Սա էլ հո կուտակայինի պարտադիրին դեմ եմ, դեմ եմ ասելով պատգամավոր դառնալն ու նախարարի պաշտոնում էդ պարտադիրը» կուլ տալը» չէ՞, հրաժարական տալն ու նախարար մնալը չէ՞:
Լավ, էլի:
Հիշեցնեմ, «էդ հարցով» մեղադրել են ժամանակին Տեր-Պետրոսյանին, հետո՝ Քոչարյանին, հետո՝ Սերժ Սարգսյանին: Հիմա էլ Նիկոլի հերթն է եկել (չնայած իր դեպքում հարցն այլ կերպ է ձևակերպվել, եթե չեմ սխալվում, մասնավորապես, որ՝ «ձեր քաղաքականությունը տանում է կորստի …» կամ էդ կարգի բան, բայց համարենք՝ հին մեղադրանքի թարմացում):
Էականը՝ մեղադրել են: Հուսամ՝ Նիկոլի հաջորդին էլ են մեղադրելու: Հուսամ՝ «հուսամ»-ի ենթատեքստը բացատրելու կարիք չկա»: